10 գիտական փաստ կանանց մասին


10 գիտական փաստ կանանց մասին
Հոկտեմբեր 21 00:42 2017

Քչերը կարող են պնդել, որ կնոջ մասին գիտեն ամեն ինչ: Թեև շատ է գրվել ու խոսվել կանաց բնորոշ հատկանիշների մասին, սակայն այդպես էլ ամբողջացնել կնոջ կերպարն այդպես էլ չի հաջողվում: Նեկայացնում ենք 10 փաստ, որոնք գիտնականներն արձանագրել են հետազոտությունների արդյունքում:

1. Հոգեբանները գտնում են, որ այն կանայք, ովքեր ընթերցանության համար նախընտրում են սիրավեպերն, ավելի ակտիվ են իրենց սեքսուալ կյանքում:

2. Պսակադրության խորանին մոտեցող կանայք միշտ ժպտում են, իսկ տղամարդիկ` խոժոռվում: Գիտնականների կարծիքով դա պայմանավորված է սթրեսով, ինչը կանայք քողարկում են իրենց ժպիտով, իսկ տղամարդիկ` խստությամբ:

3. Վիճակագությունը փաստում է, որ իրենց անհաջող ամուսնությունից այդ պատմական փաստից ընդամենը երկու շաբաթ անց բողոքում է կանանց 22%-ը:

4. Կնոջ երջանկությունը հակառակ համեմատական է նրա գեղեցկությանը: Ըստ վիճակագրության` առավել գեղեցիկ կանայք 25 տարեկանից հետո ավելի դժբախտ են լինում:

5. Զարմանալի է, սակայն սեռական ակտից հետո տղամարդուն թվում է, թե իր զուգընկերուհին պակաս գայթակղիչ է, դրա հետ մեկտեղ` կանոջը թվում է հակառակը` տղմարդը դառնում է ավելի գրավիչ:

6. Երբեմն թվում է, որ տղամարդիկ պակաս զգացմունքային են, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դժբախտ սիրո պատճառով ինքնասպան հիմնականում լինում են հենց նրանք:

7. Եթե հավատանք Ավստրալիայում անցկացված հարցման արդյունքներին, ապա կինը, ով գերադասում է կրել վառ գույների հագուստ, իրեն ավելի անվստահ է զգում:

8. Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծխող կանայք ցածր ինքնագնահատական ունեն: Բացի այդ, ցանկացած կախվածություն վկայում է կնոջ անինքնավստահության մասին:

9. Հանցագործությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես ամուսնացած կանայք են դատապարտվում, տղամարդկանց շրջանում` չամուսնացածները:

10. Բոլորին հայտնի է, որ ալկոհոլն ավելի մեծ ազդեցություն ունենում է կանանց վրա, նույնիսկ, եթե նրանք ունեն նույն քաշը, ինչ տղամարդիկ: Գիտնականներն այդ հանգամանքը բացատրում են կանանց օրգանիզմում պակաս ջրի քանակով, ինչն էլ ալկոհոլին թույլ է տալիս արագ ներծծվել օրգանիզմ:



loading...