Ջիգարխանյանը չի կարողացել զսպել արցունքները կնոջից բաժանության մասին խոսելիս


Ջիգարխանյանը չի կարողացել զսպել արցունքները կնոջից բաժանության մասին խոսելիս
Հոկտեմբեր 21 00:32 2017

Արդեն մի քանի օր ԶԼՄ-ներում քննարկում են Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ընտանեկան դրաման: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամուսինները մտադիր են բաժանվել: Ջիգարխանյանին մեկնաբանությունների համար դիմել են Անդրեյ Մալախովը և Դմիտրի Բորիսովը, ում նա պատմել է, որ երբեմնի սիրելի կնոջը գող է համարում և իսկապես մտադիր է բաժանվել: «Նա գող է, վատ մարդ է: Չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել»,- ասել է դերասանը: Այս մասին գրում է teleprogramma.pro-ն:

 

«Չելովեկ ի զակոն» հաղորդմանը տված հարցազրույցում Ջիգարխանյանը հերթական անգամ հաստատել է իր խոսքերը: Ըստ ամենայնի, արտիստի համար շատ ծանր է հասկանալը, որ իր ընտանիքը փլուզվում է, այդ պատճառով նա չի կարողացել արցունքները զսպել ընտանեկան դրամայի մասին խոսելիս: «Ձեզ անկեղծ և բաց եմ ասում՝ նրան տեսնել չեմ ուզում: Դա տխուր բան է, Աստված տա՝ դուք չհանդիպեք նման պատմությունների: Տեղի ունեցողը ես ավելի ուշ կկարողանամ գիտակցել, հիմա ինձ համար շատ ծանր է: Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա»,- եզրափակել է արտիստը:

Ավելի վաղ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը լրագրողներին ասել էր, որ տեղի ունեցածից հետո նա վատ վիճակում է: