Իսպանական պարբերականը «Ղարաբաղն» անվանել է հայկական ակումբ


Իսպանական պարբերականը «Ղարաբաղն» անվանել է հայկական ակումբ
Հոկտեմբեր 20 23:22 2017

Haqqin.az-ը գրում է, որ իսպանական մարզական նորությունների Mundo Deportivo պարբերականը կոպիտ սխալ է թույլ տվել՝ ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբն անվանելով հայկական։

 

Պարբերականը նշել է,որ «Չոլոյի երեխաները» («Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մականունն է) խաղացել են «հայկական «Ղարաբաղի» դեմ, սակայն «Ատլենտիկոն» չի կարողացել հաղթել և երկրորդ անգամ է ոչ-ոքի խաղացել Եվրոպայում՝ դրանով իսկ զայրացնելով իր երկրպագուներին։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Բաքվի Օլիմպիական մարզադաշտում «Ղարաբաղ»-«Ատլետիկո» խաղն ավարտվել է ոչ-ոքի։