Համաշխարհային հռչակ ունեցող «Ինֆեռնո» ֆիլմում փրկության միակ ճանապարհ նշվում է Հայաստանը


Համաշխարհային հռչակ ունեցող «Ինֆեռնո» ֆիլմում փրկության միակ ճանապարհ նշվում է Հայաստանը
Հոկտեմբեր 20 22:37 2017

Եթե բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, ապա բոլոր փրկության ճանապարհները բերում են Հայաստան: Ու բնավ էլ պատահական չէ, որ «Միակ ելքը Հայաստանն է» արտահայտությունը հասել է համաշխարհային կինոարտադրություն. դեռ Աստվածաշնչում է Հայաստանը ներկայացվում որպես փրկության օրրան: Հիմա էլ այդ մասին կարելի է լսել համաշխարհային աստղերի շուրթերից ու մեծ հեղինակություն վայելող հեղինակների կողմից:

Եվ ուրեմն սկսենք սկզբից. 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված Դեն Բրաունի ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնո»-ն շատ շատերին է հայտնի. նրանք, ովքեր չեն կարդացել գիրքը, ապա գոնե լսած կլինեն դրա մասին կամ դիտած կլինեն ֆիլմը:

Եթե դիտել եք, ապա նկատած կլինեք, իսկ եթե չեք դիտել, Ձեզ համար բացահայտում կլինի, որ աշխարհահռչակ այս ֆիլմում որպես փրկության ճանապարհ նշվում է Հայաստանը:

Չմանրամասնելով սյուժետային զարգացումները՝ նշենք, որ ֆիլմի գլխավոր հերոսը Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսն է, ով մարմնավորում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնին: Ֆիլմում նա մեկն է աշխարհի ամենախելացի մարդկանցից, ով, օգտագործելով իր խելքն ու հնարավորությունները, փրկում է մարդկությանը կործանումից:

 

Լենգդոնի խաղաղ կյանքը կարճ է տևում, մի օր նա արթնանում է Ֆլորենցիայում գտնվող հիվանդանոցներից մեկում՝ ուղեղի կաթվածով ու տեսիլքներով: Նա անցյալից ոչինչ չի հիշում ու դժվարությամբ է կարողանում անջատել իրականությունը մղձավանջներից:

Հիշողության վերականգնման հարցում պրոֆեսորին օգնում է բժկուհի Սիեննա Բրուկսը, ով էլ նրա հետ անցնում է հետագա փորձությունների միջով:

Ողջ մոլորակին սպասում է վտանգ՝ վարակի տեսքով, որի տարածման դեպքում կկրճատվի մոլորակում ապրող մարդկանց թիվը: Առեղծվածի ու վարակի կոդավորումների լուծումն անմիջականորեն կապ ունեն Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին մասի՝ «Դժոխքի» հետ:

Հերոսներն անցնում են հանելուկներով ու փնտրտուքներով լի ուղի, և հենց այդ ճանապարհին է, որ նրանք անցնում են Հայաստանով:

Հատված ֆիլմից.

 

Սիեննա Բրուկս-Թանգարանը փակվում է, կարող ենք դուրս գալ միայն գլխավոր մուտքից:

Ռոբերտ Լենգդոն-Այդ դեպքում մենք կանցնենք Հայաստանով:

Ռոբերտ Լենգդոն-Հայաստա՜ն:

Սիեննա Բրուկս -Պրոֆեսոր, ինչպիսի գիտելիքներ:

Ռոբերտ Լենգդոն -Անտեսանելի պալատի առեղծվածերը: Սա հրաշալի էքսկուրսիա է, այցելեք մի անգամ:

Ինչպես նշեցինք, ֆիլմը նկարահանվել է համանուն վեպի հիման վրա, որի հեղինակը Դեն Բրաունն է: Պատահական չէ, որ Բրաունը գրել է Հայաստանի մասին ու հերոսների ճանապարհն անցկացրել է հենց այստեղով:

Հեղինակը քաջատեղյակ է Հայաստանի մասին ու հստակ դիրքորոշում ունի հայ ժողովրդի նկատմամբ. մի առիթով խոսելով հայ և թուրք ժողովուրդների փոխհարաբերությունների մասին՝ նա ասել է.

«Քանի որ թուրքերի էթնիկ հոգեբանությունը ցածր մակարդակի վրա է, նրանց մոտ ձևավորվել է ատելություն նաև մյուս էթնոսների նկատմամբ, որոնք իրենց պատմամշակութային զարգացումներով առավել բարձր են իրենցից:

Մասնավորապես, թուրքերի կողքին ապրող հայերը նրանց մշտապես հիշեցնում են իրենց ոչ լիարժեքության մասին, ու այս դեպքում ագրեսիան դառնում է այդ ոչ լիարժեքությունը դուրս հանելու միակ մեխանիզմը»:

Ամբողջական ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Arenanews.am