Ադրբեջանը 2018 թվականին կմեծացնի պաշտանության ու անվտանգության ծախսերը


Ադրբեջանը 2018 թվականին կմեծացնի պաշտանության ու անվտանգության ծախսերը
Հոկտեմբեր 20 22:25 2017

Ադրբեջանում 2018 թվականի պետբյուջեի շրջանակում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 2 մլրդ 738,7 մլն մանաթ (մոտ 1.6 մլրդ դոլար), ինչը 3.7 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Ընդհանուր առմամբ՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, Ադրբեջանի դատական և իրավապահ մարմինների պահման ծախսերը, որոնք նախատեսված են 2018 թվականի պետբյուջեով, կկազմեն 4 մլրդ 68.3 մլն մանաթ, ինչը 5.2 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից։



loading...