Հին ու բարի ոճով․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ Oscar de la Renta-ի զգեստով (լուսանկարներ)


Հին ու բարի ոճով․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ Oscar de la Renta-ի զգեստով (լուսանկարներ)
Հոկտեմբեր 21 13:35 2017

Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը իսկական ֆուրոր է առաջացրել Նյու Յորքում Intimissimi բուտիկի բացման ժամանակ։ 52-ամյա դերասանուհին միջոցառմանն է ներկայացել կիսաթափանցիկ զգեստով՝ Oscar de la Renta-ից։

Երկրպագուները նրան անմիջապես համեմատել են իր կերտած հանրահայտ կերպարի՝ Քերի Բրեդշոուի հետ՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից։ Նրա հերոսուհին ֆիլմում նմանատիպ զգեստ արդեն կրել էր՝ նույն դիզայներից։