Իտալիայում պատրաստվում են հանրաքվեի՝ Վենետո և Լոմբարդիա նահանգների ինքնավարության հարցով


Իտալիայում պատրաստվում են հանրաքվեի՝ Վենետո և Լոմբարդիա նահանգների ինքնավարության հարցով
Հոկտեմբեր 20 21:50 2017

Իտալիայի երկու հյուսիսային շրջաններում՝ Լոմբարդիայում և Վենետոյում հոկտեմբերի 22-ին կկայանա հանրաքվե՝ կենտրոնական իշխանությունների կողմից տարածաշրջաններին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու հարցով։ Հանրաքվեն պարտադրող իրավական ուժ չի ունենա, սակայն եթե մեծամասությունը «կողմ» քվեարկի, Հռոմին հզոր ազդանշան կուղարկվի առկա իրադրությունից բնակչության դժգոհության վերաբերյալ։

Իտալիայի երկու՝ առավել հարուստ շրջանները, որտեղ ապրում է երկրի բնակության ¼-ը, ձգտում է ավելի մեծ ինքնուրույնության՝ կառավարման և ֆինանսների տնօրինման հարցում։

Lorien խորհրդատվական ընկերության անցկացրած հարցումը ցույց է տվել, որ երկու շրջաններում ինքնավարության ընդլայնմանը պատրաստ է կողմ քվեարկել 69 տոկոսը, դեմ՝ 31 տոկոսը։