6 միջոց տարբերելու իրական օծանելիքը կեղծից


6 միջոց տարբերելու իրական օծանելիքը կեղծից
Հոկտեմբեր 20 21:39 2017

Որքան հաճախ ենք մենք տեսնում օծանելիք, որը չափազանց նման է իրականին և արժե երկու անգամ էժան: Թվում է, թե ի՞նչ կարիք կա վճարելու ավելի շատ․ սակայն կասկածներ, իրոք, ունենում ենք, թեև՝ տուփին գրված է made in France և հաճելի բույր ունի:

Ինչպե՞ս տարբերել իրականը՝ կեղծվածից:

1. Ցելոֆանե փաթեթավորում

Եթե այն փաթեթավորված է ցելոֆանի մեջ, ապա այն պետք է կիպ կպած լինի տուփին: Ցելոֆանը կպած է թերմո եղանակով, այլ ոչ թե կպցրած է: Իրական փաթեթավորումը երբեք չի արվում հաստ ցելոֆանով:

 

2. Տուփը

Ուշադիր զննեք տուփը՝ անվանումից սկսած, քանի որ կեղծված տարբերակում կարող է տառ բաց թողնված կամ ավելի գրված լինի:

 

Իրական ֆրանսիական օծանելիքի վրա երբեք գրված չէ «parfume», միակ ճիշտ ձևը դա «parfum»-ն է:

Տուփի վրա պետք է գրված լինի ոչ միայն արտադրող երկրի անունը, այլև այն, որ օծանելիքը պատրաստվել է այդ երկրում, այսինքն ոչ թե միայն «Italy», այլ «Made in Italy»:

Տուփի վրա պարտադիր պետք է լինի պիտանելիության ժամկետը, արտադրող երկրի անունը, բաղադրությունը, չափսը:

3. Նշաններ

 

Ներբեռնեք ձեր հեռախոսին հատուկ ծրագիր, որը ձեզ կօգնի ստուգել շտրիխ կոդը: Ծրագիրը կարդում է շտրիխ կոդը և բերում քաղաքի անվանումը, որտեղից օծանելիքը եկել է: Եթե այն համընկնում է արտադրող երկրի անվան հետ, ապա լավ է, սակայն լինում են նաև լավ կեղծված շտրիխ կոդեր:

Նայեք recycling նշանին, այն պիտի շատ հստակ լինի:

Այնուհետև փնտրեք տուփի վրա թիվ, որը պետք է խփված լինի տուփի մեջ:

 

Նույնը դուք պետք է տեսնեք օծանելիքի շշի վրա: Սա կոդ է, որը անպայման պետք է լինի:

 

4. Լրացուցիչ մաս

Տուփի մեջ պետք է լինի լրացուցիչ մաս, որը թույլ չի տալիս, որպեսզի շիշը շարժվի: Այն սովորաբար ստվարաթղթից է լինում և հեշտությամբ դուրս է գալիս:

 

5. Գույնը

Եթե ձեր սիրած օծանելիքի գույնը վառ է, ապա նայեք արտադրողի կայքում, թե ինչպիսի տեսք ունի այն: Հիշեք, իրական օծանելիքի գույները սովորաբար նուրբ են լինում:

 

6. Ուշադրություն դարձրեք շշի կափարիչին

Կափարիչը պետք է կատարյալ ուղիղ կամ սիմետրիկ լինի (եթե իհարկե հատուկ մտածված ասիմետրիկ դիզայն չէ):

 

Երբեք չի կարելի իմանալ, թե կեղծված արտադրանքի օգտագործումն ինչպիսի հետևանքների կարող է բերել: Այդ պատճառով մի խնայեք ձեր առողջության վրա: Բացի այդ՝ կեղծված օծանելիքի բույրը շատ շուտ անցնում է: