Ռոման Բյուրկին երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիայի հետ


Ռոման Բյուրկին երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիայի հետ
Հոկտեմբեր 20 21:32 2017

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է թիմի դարպասապահ Ռոման Բյուրկիի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

Նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը:

«Անչափ ուրախ եմ, որ «Բորուսիան» վստահում է ինձ՝ ինձ համար շատ բարդ ժամանակաշրջանում: Հպարտ եմ, որ պաշտպանում եմ «Բորուսիայի» դարպասը»,- շվեյցարացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «BVB.de»-ն: