Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք է արձանագրվել


Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք է արձանագրվել
Հոկտեմբեր 20 20:28 2017

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:

Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին է:

Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ:

Սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014թ.-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...