Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը կարևոր իրադարձություն է. Էրդողան


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը կարևոր իրադարձություն է. Էրդողան
Հոկտեմբեր 20 20:20 2017

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը, որը տեղի կունենա Բաքվում հոկտեմբերի 30-ին, հանդիսանում է կարևոր իրադարձություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ ինքն առաջին օրվանից հավատացել է այդ նախագծի իրագործման կարևորությանը։

Թուրքիայի նախագահը հատուկ կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու այդ նշանակալի իրադարձությանը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա։ Բեռնափոխադրումների առավելագույն ծավալը կանխատեսվում է տարեկան 17 մլն տոննա։ Նախնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի 6.5 մլն տոննա բեռի և 1 մլն ուղևորի մակարդակի վրա։



loading...