ՊԲ-ում ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները


ՊԲ-ում ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները
Հոկտեմբեր 20 19:49 2017

Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:

Ամփոփիչ խորհրդակցության ժամանակ վեր են լուծվել համաբանակային նշանակության զորավարժության արդյունքները, գնահատվել մասնակից զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը: Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները ևս մեկ անգամ փաստել են, որ պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների և զորամասերի հրամկազմը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա, ունակ են կայացնելու ու իրագործելու գրագետ և հաջողության տանող որոշումներ, համարժեք արձագանքելու առկա և փոփոխվող մարտական իրավիճակներին:

Ամփոփոիչ խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել զորախաղերի ընթացքում առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զինծառայողների պարգևատրման արարողություն:



loading...