Երեւանի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել


Երեւանի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել
Հոկտեմբեր 20 17:26 2017

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 135 դպրոցում՝ ջեռուցման կաթսայի տակ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: