Կինն ամուսնուն մեղադրում է գողության, ամուսինը կնոջը՝ հոգեկան խնդիր ունենալու մեջ


Կինն ամուսնուն մեղադրում է գողության, ամուսինը կնոջը՝ հոգեկան խնդիր ունենալու մեջ
Հոկտեմբեր 20 14:15 2017

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 57-ամյա տղամարդը կնոջը հոգեբուժարան տեղափոխելու համար շտապօգնություն է ահազանգել:
Տղամարդը հայտարարել է, թե կինը հոգեկան խնդիրներ ունի այն բանից հետո, երբ կինը նրան գողության մեջ է մեղադրել:
Կինն էլ տղամարդուն մեղադրում է կոսմետիկայի գողության մեջ:
Կնոջ հայտարարության համաձայն՝ ինքը տանից բացակայել է մի քանի ամիս, իսկ ամուսինն այդ ընթացքում գողացել է շուրջ 2000 ԱՄՆ դոլար արժողությամբ կոսմետիկա և կենցաղային իրեր:
Նա նաև նշել է, որ այդ մասին նախկինում չի բարձրաձայնել, քանի որ չի ցանկացել՝ ելնելով այն հանգամանքից, որ ի վերջո իր երեխաների հայրն է:

Աղբյուր` Փաստինֆո