Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ
Հոկտեմբեր 20 13:44 2017

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai մակնիշի 10 CR 010 համարանիշի, Volkswagen մակնիշի 34 MF 260 համարանիշի և Nissan March մակնիշի 21 XX 021 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի և Volkswagen-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել բնակելի տան դիմաց լցված ավազի վրա։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Տեղում Nissan March-ի վարորդը ենթարկվեց փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...