Ավտովթար Շիրակի մարզում. Հոռոմ գյուղում բախվել են 25-ամյա վարորդի BMW-ն ու 59-ամյա վարորդի ГАЗ 2410-ը


Ավտովթար Շիրակի մարզում. Հոռոմ գյուղում բախվել են 25-ամյա վարորդի BMW-ն ու 59-ամյա վարորդի ГАЗ 2410-ը
Հոկտեմբեր 20 12:21 2017

Հոկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հոռոմ գյուղում բախվել են 25-ամյա Գուրգեն Հարությունյանի վարած BMW մակնիշի 34 MZ 195 համարանիշի և 59-ամյա Հրաչիկ Ավետիսյանի վարած ГАЗ 2410 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:  Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում