Արցախում զոհված զինծառայողը Երեւանից էր, ընտանիքի միակ որդին


Արցախում զոհված զինծառայողը Երեւանից էր, ընտանիքի միակ որդին
Հոկտեմբեր 20 20:16 2017

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Տիգրան Խաչատրյանը Երեւանի Նորք Մարաշ համայնքի բնակիչ էր, ընտանիքի միակ որդին:

NEWS.am-ի 19-ամյա զինծառայողի հարեւանները պատմեցին, որ նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ` դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:

«Շատ խելոք երեխա էր, մի քանի շաբաթ առաջ էլ արձակուրդ էր եկել մի քանի օրով, ծառայությունից գոհ էր»,- ասացին հարեւանները:

Տիգրան Խաչատրյանը տան կրտսեր զավակն էր, իրենից մեծ քույր ուներ:

Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան:

NEWS.am



loading...