Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ


Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ
Հոկտեմբեր 20 11:33 2017

Հոկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են 26-ամյա Գառնիկ Խաչատրյանի վարած Mercedes E380 մակնիշի 34 RN 361 համարանիշի և 48-ամյա Վահամ Մաթևոսյանի վարած Mercedes C180 մակնիշի 71 FT 111 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց: 

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում