ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին` Ծառուկյանն անձամբ կմասնակցի. «Ժամանակ»


ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին` Ծառուկյանն անձամբ կմասնակցի. 
«Ժամանակ»
Հոկտեմբեր 20 09:37 2017

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է լրջորեն զբաղվել նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այնքան է կարեւորում այդ ընտրություններում իր առաջադրած թեկնածուների հաղթանակը, որ թեկնածուների քարոզարշավին կմասնակցեն «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներ եւ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Այդ մասնակցությունը կլինի նույն մեխանիզմով՝ սկզբում ընտրողների հետ կհանդիպեն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, իսկ հետո հանրահավաքում ելույթ կունենա Ծառուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...