Ժամանակակից Մոխրոտը․ աղջիկն ամուսնացել է Եթովպիայի արքայազնի հետ (լուսանկարներ)


Ժամանակակից Մոխրոտը․ աղջիկն ամուսնացել է Եթովպիայի արքայազնի հետ (լուսանկարներ)
Հոկտեմբեր 20 18:00 2017

Վաշինգտոնում իսկական Մոխրոտ է հայտնվել։ Տեղի ակումբներից մեկում «սովորական» ամերիկուհի, արվեստաբան Արիանա Օսթինը ծանոթացել է Եթովպիայի վերջին իմպերատոր Հայլե Սելասսիե Առաջինի ծոռնիկի՝ արքայազն Ջոել Մակոննենի հետ։ Զույգը սիրահարվել է ու օրերս ամուսնացել, Արիաննան պաշտոնապես դարձել է Եթովպիայի արքայադուստր։

Հարսանիքը տեղի է ունեցել բոլոր ավանդույթներով՝ եթովպիական ոճով։ Հարսանիքին 307 հյուր է եղել։

Հայտնի է, որ երկար ժամանակ Ջոելը սիրելիին չի ասել, որ արքայազն է։