42-ամյա ուսուցիչն ինքնասպան է եղել աշակերտուհու հանդեպ ունեցած սիրո պատճառով


42-ամյա ուսուցիչն ինքնասպան է եղել աշակերտուհու հանդեպ ունեցած սիրո պատճառով
Հոկտեմբեր 20 10:00 2017

Սանկտ Պետերբուրգում օտար լեզուների 42-ամյա ուսուցիչն ինքնասպան է եղել։ Տղամարդու դին հայտնաբերել են նրա բնակարանում։

Ինչպես պարզվել է, տղամարդն ինքնասպանությունից առաջ երկու երկտող է թողել։ Դրանցից մեկն ուղղված է եղել մորը, մյուսը՝ իր 17-ամյա աշակերտուհուն, ում հետ տղամարդը մեկ տարի սիրավեպ է ունեցել։ Աղջիկն ուսուցչի հետ է սկսել հանդիպել, չնայած սիրած տղա է ունեցել, ով բանակում էր։ Ավելին, ամռանը աշակերտուհին ու ուսուցիչը միասին Ղրիմ հանգստի էին մեկնել, իսկ ապագայում պատրաստվում էին ամուսնանալ։

Սակայն երբ աղջկա ընկերը բանակից վերադարձել է, նա ծեծել է ուսուցչին, իսկ ընկերուհուն ստիպել է դադարեցնել հարաբերությունները նրա հետ։ Երբ ուսուցչի ու աշակերտուհու սիրավեպի մասին հայտնի է դարձել դպրոցում, տղամարդը դիմել է ինքնասպանության։