Գնալով լարվում են Ալթունյանի և Մալայանի հարաբերությունները. «ՉԻ»


Գնալով լարվում են Ալթունյանի և Մալայանի հարաբերությունները. «ՉԻ»
Հոկտեմբեր 20 08:04 2017

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ լարվել են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ Մալայան ակնաբուժական կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Մալայանի հարաբերությունները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Մալայանը անտեսում է առողջապահության նախարարի հրահանգները իր բժշկական կենտրոնը համարելով անկախ օղակ։ Նախարարն էլ իր հերթին փորձում է ունեցած լծակներով ճնշում գործադրել Մալայանի վրա։ Թե ինչով կավարտվի Ալթունյան-Մալայան հակամարտությունը, կախված կլինի առողջապահության նախարարի պաշտոնավարման ժամկետից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: