Playboy-ի շապիկին առաջին անգամ մոդել-տրանսգենդեր կլինի


Playboy-ի շապիկին առաջին անգամ մոդել-տրանսգենդեր կլինի
Հոկտեմբեր 20 00:55 2017

Ամերիկյան Playboy ամսագրի շապիկին առաջին անգամ մոդել-տրանսգենդեր կհայտնվի: Այս մասին հաղորդվում է պարբերականի պաշտոնական կայքում:

24-ամյա Ինես Ռաուն հայտնի է նորաձև ամսագրերի, այդ թվում՝ Vogue-ի և Luvre-ի համար նկարահանումներով, նաև հայտնի դիջեյ Դևիդ Գետայի հետ ընկերությամբ: Նա Instagram-ում 239 000 հետևորդ ունի:

Աղջիկը սեռափոխության վիրահատություն է արել 15 տարեկանում, ինչից հետո Ֆրանսիայից ԱՄՆ է տեղափոխվել՝ կարիերա ստեղծելու համար:


Ինեսը Playboy-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կյանքում կարևոր դեր ունի պայքարը ԼԳԲՏ-համայնքի և կանանց իրավունքների համար: