Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել 21-ամյա դերասանուհու հետ


Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել 21-ամյա դերասանուհու հետ
Հոկտեմբեր 19 23:49 2017

Հանրահայտ դերասան, 53-ամյա Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել 21-ամյա դերասանուհու հետ։ Անջելինա Ջոլիից հեռանալուց հետո Փիթին հարաբերություններ էին վերագրում Սիենա Միլլերի և Սանդրա Բուլոքի հետ, ինչպես նաև խոսում առաջին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ սիրավեպի վերսկսման մասին։ Այժմ դերասանի նոր սիրեցյալն է դարձել դերասանուհի Էլլա Փերնելը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Փիթն ու Փերնելն աշխատում են Ստեֆանի Դանլերի «Քաղցր դառնություն» գրքի էկրանավորման վրա։ Բրեդը հանդես է գալիս որպես ֆիլմի պրոդյուսեր, իսկ Էլլան խաղալու է առանցքային դերերից մեկը։ Այժմ նրանք միասին շատ ժամանակ են անցկացնում նկարահանումների պատրաստվելու համար։