Եկատերինբուրգում տղամարդը սպանել է 20-ամյա աղջկա, ով չի ցանկացել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ


Եկատերինբուրգում տղամարդը սպանել է 20-ամյա աղջկա, ով չի ցանկացել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հոկտեմբեր 19 15:14 2017

Ռուսաստանում՝ Սվերդլովսկի շրջանում, սպանվել է 20-ամյա Վերոնիկա Օդինցովան: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նրա մարմինը բազմաթիվ դանակի հարվածնելով հայտնաբերվել է Եկատերինբուրգում:
Ոստիկանության տվյալներով 42-ամյա տղամարդը այցելել է նրան և առաջարկել սեռական հարաբերությունների մեջ մտնել, սակայն աղջիկը մերժել է, որից հետո տղամարդը դանակով հարձակվել է նրա վրա և չնայած աղջկա դիմակայություններին՝ նրան բազմաթիվ դանակի հարվածներ հասցնելով սպանել է:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1975 թ-ին ծնված և նախկինում դատապարտված տղամարդ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: