Ֆրանսիայի արքաների վարդագույն ադամանդը վաճառվում է


Ֆրանսիայի արքաների վարդագույն ադամանդը վաճառվում է
Հոկտեմբեր 19 23:05 2017

Le Grand Mazarin (Մազարինի Մեծ) վարդագույն 19 կարատանոց ադամանդը, որը զարդարել է ֆրանսիացի արքաների թագը, վաճառվելու է Ժնևում կայանալիք Christie's աճուրդում: Վերջին անգամ այն վաճառվել էր 13 տարի առաջ:

Քարի նախնական արժեքը գնահատվել է 5,1-7,7 մլն եվրո:

Աճուրդը կայանալու է նոյեմբերի 14-ին: