Facebook-ը հավաքագրում է ԱՄՆ պետանվտանգությանը հասանելիություն ունեցող աշխատողների


Facebook-ը հավաքագրում է ԱՄՆ պետանվտանգությանը հասանելիություն ունեցող աշխատողների
Հոկտեմբեր 19 22:54 2017

Facebook սոցցանցը որոշում է ընդունել աշխատանքի վերցնել աշխատակիցների, ովքեր հասանելիություն ունեն ԱՄՆ պետական անվտանգության մասին գաղտնի տեղեկատվությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Գործակալության տվյալներով՝ համապատասխան աշխատակիցները պահանջվում են ընկերության կողմից, որպեսզի թույլ չտան այլ պետությունների մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ ընտրությունները սոցցանցում գովազդի տեղադրմամբ։ Սոցցանցի կողմից այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն դեռևս չի ստացվել։