Պուտինը կրճատել է նախագահի աշխատավարձը մինչև 2018-ի ավարտը


Պուտինը կրճատել է նախագահի աշխատավարձը մինչև 2018-ի ավարտը
Հոկտեմբեր 19 22:12 2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բարձրաստիճան պետպաշտոնյաների աշխատավարձերը 10 տոկոսով նվազեցնելու որոշումը երկարաձգելու մասին: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, ինչպես նաև գլխավոր դատախազը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Քննչական կոմիտեի ղեկավարները: Հրամանագիրը վերաբերում է նաև նախագահի վարչակազմի աշխատակիցներին:

Նվազեցված աշխատավարձը վերոնշյալ պաշտոնյաներին կվճարվի մինչև 2018 թվականի ավարտը: Սկզբնապես աշխատավարձերի կրճատման մասին փաստաթուղթն ստորագրվել էր 2015 թվականի փետրվարին, և ուժի մեջ էր մտել 2015-ի մարտին: Հետագայում Պուտինն այն մի քանի անգամ երկարաձգել է:

Նախագահի եկամտի մասին զեկույցի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը 2016-ին 8.86 մլն ռուբլի է աշխատել:



loading...