Դոմոդեդովո օդանավակայանում բացվել է ուղևորների համար առաջին սինագոգը Ռուսաստանում


Դոմոդեդովո օդանավակայանում բացվել է ուղևորների համար առաջին սինագոգը Ռուսաստանում
Հոկտեմբեր 19 21:23 2017

Մոսկվայի Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում բացվել է առաջին սինագոգն ավիաուղևորների համար, որում ռաբբի կաշխատի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ Հրեական համայնքների ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Մի շարք միջազգային օդանավակայաններում ամբողջ աշխարհում աղոթելու համար նախատեսված սենյակներ կան տարբեր կրոնների հետևորդների համար, և մենք ուրախ ենք, որ Ռուսաստանում՝ Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղ ամեն օր շատ չվերթներ են իրականացվում, այդ թվում՝ դեպի Իսրայել, իր աշխատանքն է սկսել առաջին սինագոգը: Հուդայականության օրենքի համաձայն՝ անհրաժեշտ է ամենօրյա աղոթքն անել օրական երեք անգամ՝ որոշակի ժամի: Ավելի վաղ հրեա ուղևորները ստիպված են եղել ծառայություններ անցկացնել սպասասրահներում, ինչն, իհարկե, ոչ այնքան հարմար է եղել», - ասել է ՌԴ Հրեական համայնքների ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորոդան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր աղոթասենյակը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ կրոնական գրականությամբ, հատուկ կահույքով և նստատեղերով: Սինագոգում ռաբբի կաշխատի:


Նշվում է, որ ներկա պահին աղոթասենյակն աշխատում է փորձարկման ռեժիմով՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերը: Սպասվում է, որ ապագայում այն հասանելի կլինի այցելուների համար շաբաթական 6 օր՝ բացի Շաբաթից և հրեական տոներից, որոնց ժամանակ գործում են Շաբաթի օրենքներին մոտ օրենքներ:



loading...