Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառը


Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառը
Հոկտեմբեր 19 20:35 2017

Հետազոտողների միջազգային խումբը այն եզրակացությանն է հանգել, որ հին եգիպտական քաղաքականության կործանման պատճառը եղել է հրաբխի ժայթքումը, որն էլ հանգեցրել է կլիմայի գլոբալ փոփոխությանը: Այս մասին հայտնում է Nature Communications հանդեսը: Հրապարակված ուսումնասիրության մեջ նշվում է, որ հին եգիպտական քաղաքակրթությունը կախված էր Նեղոս գետի ամենամյա վարարումներից: Միկրոտարրերով եւ օրգանական նյութերով հարուստ ջուրը պերիոդիկ կերպով վարարում էր ընդարձակ գետահովիտը, հողի բերրիությանը նպաստելով: Սա իր հերթին նպաստում էր հողագործության զարգացմանը եւ հենց սա է պատճառը, որ հին եգիպտական խոշորագույն քաղաքները հիմնադրվել են գետհովտում: Նեղոսի վարարումներն իրենց հերթին կապ են ունեցել Եթովպական բարձրավանդակում մուսսոնային անձրեւների հետ: Անձրեւների սեզոնը սկսվում էր հունիսից եւ վերջանում դեկտեմբերին: Ցանքսը հին եգիպտացիները սկսել են հոկտեմբերին, երբ գետի ջրերը քաշվում էին, բացելով հողը: Սակայն որոշ տարիների Նեղոսը չէր կարողանում ամբողջովին ողողել հովիտը եւ այդ տարի սակավ բերքատվության տարի էր լինում, որը անմիջականորեն ազդում էր երկրի տնտեսական վիճակի եւ նույնիսկ քաղաքականության վրա: Եթովպական բարձրավանդակում ժայթքած հրաբուխն ամենայն հավանականությամբ խախտել է այս շղթան եւ բերել մի ամբողջ քաղաքակրթության ոչնչացման, նշում են հետազոտողները: