Սոչիում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև


Սոչիում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև
Հոկտեմբեր 19 20:30 2017

Սոչիում անցկացվող 19-րդ երիտասարդական եւ ուսանողական համաշխարհային փառատոնի ժամանակ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները ներխուժել են փառատոնի շտաբ և պահանջել վահանակից հեռացնել հայկական պատվիրակության քարտեզը, որում Արցախը պատկերված է եղել որպես Հայաստանի մի մաս:

Rusarminfo-ին այս մասին հայտնել է «Կոմերսանտե» թերթի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը:

Երկարատև բանակցություններից հետո ադրբեջանական պատվիրակությանն առաջարկվել է կախել այն քարտեզը, որում Արցախը պատկերված է Ադրբեջանի կազմում: Որքան էլ որ տարօրինակ է, բայց դրանից հետո բոլորը միանգամից հանգստացան,- ասել է Կոլեսնիկովը: