Չեք էլ կարող պատկերացնել, թե կոկոսի կաթն ինչքան օգտակար է առողջության համար


Չեք էլ կարող պատկերացնել, թե կոկոսի կաթն ինչքան օգտակար է առողջության համար
Հոկտեմբեր 19 20:12 2017

Կոկոսի կաթը ճարպաթթուներ է պարունակում, որոնք կօգնեն նիհարելու, իմունային համակարգը լավացնելու, սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու և մազերի ու մաշկի վիճակը լավացնելու գործում։


Կօգնի նիհարել։ Նոր հետազոտությունները վկայում են, որ անհրաժեշտ քանակով ճարպ չօգտագործելը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ։ Մարդիկ, ովքեր իրենց ճաշացանկում ներառում են առողջ ճարպեր, ավելի քիչ են ուտում, քան նրանք, ում սննդակարգում չի բավարարում ճարպերի քանակը։ Առողջ ճարպերն օրգանիզմին օգնում են ամբողջական զգալ, վերահսկել ախորժակը, նպաստել քաշի նվազմանը։


Իմունային համակարգի առողջություն։ Կոկոսի կաթը թթուներ է պարունակում, որոնք հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություններ ունեն։
Սրտի հիվանդություններ։ Ճարպաթթուները կարող են նաև լավացնել սրտի առողջությունը։


Մաշկի ու մազերի առողջություն։ Կոկոսի կաթը սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են բարելավվել մաշկի ու մազերի վիճակը։ Կոկոսի կաթի մեջ պարունակվող ճարպաթթուները բնական հականեխիչ միջոցներ են, որոնք կօգնեն թեփի, մաշկային վարակների, վնասվածքների բուժման գործում։ Բացի այդ՝ դրանք բնական խոնավեցնող միջոց են մաշկի համար և կարող են կանգնեցնել կնճիռների առաջացումը։



loading...