Խոշոր ավտովթար Երևանում. «Կոմիտաս» շուկայի մոտ Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել Renault տաքսուն, վերջինն էլ կայանված Audi-ին. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Երևանում. «Կոմիտաս» շուկայի մոտ Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել Renault տաքսուն, վերջինն էլ կայանված Audi-ին. կան վիրավորներ
Հոկտեմբեր 19 17:55 2017

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտոյում՝ Կոմիտասի շուկայի հարևանությամբ, Toyota մակնիշի 88 RM 288 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց եչթևեկելի գոտի և բախվել Renault մակնիշի 375 OV 61 համարանիշի տաքսի ավտոմեքենային, վերջինն էլ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Audi մակնիշի 34 NR 312 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում