«Սասունցի Դավիթ» կայարանում երկաթուղու գծերի վրա հակագազի օդազտիչ է հայտնաբերվել


«Սասունցի Դավիթ» կայարանում երկաթուղու գծերի վրա հակագազի օդազտիչ է հայտնաբերվել
Հոկտեմբեր 19 17:43 2017

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերված իրը РП-4 հակագազի օդազտիչ է, որը տեղափոխվել է անվտանգ տարածք: