Մեկ օրում բացահայտվել է գողության 4, թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք


Մեկ օրում բացահայտվել է գողության 4, թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք
Հոկտեմբեր 19 18:45 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել են։

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք։

Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: