Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն, կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն, կան վիրավորներ
Հոկտեմբեր 19 16:55 2017

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 85 CC 555 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AQ 651 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածների ասելով՝ օպերատիվ են գործել բժիշկները։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաները ավագ հետաքննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...