Գործարարի 20-ամյա դուստրը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ․ կան զոհեր (տեսանյութ)


Գործարարի 20-ամյա դուստրը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ․ կան զոհեր (տեսանյութ)
Հոկտեմբեր 19 16:31 2017

Խարկովի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, արդյունքում 6 հոգի մահացել է, եւս 5-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Նրանց թվում հղի կին կա։ Ինչպես պարզվել է, մեքենայի ղեկին 20-ամյա ուսանողուհի է եղել՝ հայտնի գործարարի դուստր։

Աղջիկը թանկարժեք մեքենայով անցել է կարմիր լույսի տակով, հարվածել մեկ այլ մեքենայի ու հայտնվել մայթին, որտեղ մարդկանց մեծ ամբոխ է եղել։