Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին


Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին
Հոկտեմբեր 19 15:22 2017

Հոկտեմբերի 19-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։

Համագումարին ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Եվրախորհրդարանի պատգամավորներ, Հայ Դատի գրասենյակների պատասխանատուներ, Եվրոպայի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ։

Իր ելույթում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին, Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համագումարի մասնակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը ու այդ համտեքստում անդրադարձավ Ժնևում օրեր առաջ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։