Վերջին ծափերը․ Մոսկվայում հրաժեշտ տվին Դմիտրի Մարյանովին (տեսանյութ)


Վերջին ծափերը․ Մոսկվայում հրաժեշտ տվին Դմիտրի Մարյանովին (տեսանյութ)
Հոկտեմբեր 19 14:57 2017

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել հայտնի դերասան Դմիտրի Մարյանովին։ Նախօրեին՝ նրա հոգեհանգստի արարողության ժամանակ, հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ նրա ընկերները, գործընկերներն ու երկրպագուները։

Մարյանովը ռուսական ժամանակակից կինոյի ամենահայտնի ու սիրված դերասաններից էր։ Առաջին անգամ նկարահանվելով «Ծիածանից վեր» ֆիլմում՝ նա անմիջապես հայտնի դարձավ։ Մարյանովն այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր։ Դրան հետեւեցին տասնյակ ֆիլմեր, թատերական ներկայացումներ․․․

Մարյանովը կյանքից հեռացավ օրերս՝ 47 տարեկանում, մահվան պատճառ դարփավ թրոմբի պոկվելը։

Հայտնի դերասանին վերջին հրաժեշտը տվեցին բուռն ծափերով․․․․



loading...