Աբովյանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աբովյանում հայտնի առևտրականի տունը՝ տանելով խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր


Աբովյանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աբովյանում հայտնի առևտրականի տունը՝ տանելով խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր
Հոկտեմբեր 19 14:32 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ ԱրմենՄուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր.գործը հարուցվել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 4/2 շենքի բնակչուհի՝ 32-ամյա Լիլիթ Զարգարյանի բնակարանից երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր չափի գողության փաստով։ Այդ օրը, ժամը 09։15-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով նշված շենքի 2-րդ հարկում գտնվող թիվ 6-րդ բնակարանի դուռը բացելով՝ ներս են մտել այնտեղ և ննջասենյակից ստահակները գողացել են 3000 ԱՄՆ դոլար, 250 հազար դրամ և մոտ 2000-ից ավելի ոսկյա և արծաթյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Լ. Զարգարյանը զբաղվում է առևտրով։

Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում