11-ամյա աղջիկը մոր և վերջինս մտերիմ տղամարդու կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել


11-ամյա աղջիկը մոր և վերջինս մտերիմ տղամարդու կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել
Հոկտեմբեր 19 14:09 2017

Կենտրոն վարչական շրջանի դպրոցներից մեկի սանի վրա դպրոցում քերծվածքներ են հայտնաբերվել, պարզվել է աղջիկը մոր կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 11-ամյա աղջիկը ոչ միայն մոր կողմից է պարբերաբար ծեծի ենթարկվել, այլև երեխային ծեծել է նաև մոր մտերիմ տղամարդը:
Աղջիկը տեղափոխվել է «Երեխաների աջակցության կենտրոն», իսկ մայրը և վերջինիս ընկերը խոստովանել են, որ աղջկան ծեծել են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է հետաքննություն:

Աղբյուր` Փաստինֆո