Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզի փայտամշակման և կահույքի արտադրամասում. այն վերածվել է մոխրակույտի, 4 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց


Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզի փայտամշակման և կահույքի արտադրամասում. այն վերածվել է մոխրակույտի, 4 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբեր 19 14:00 2017

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 128 տան հարևանությամբ գտնվող փայտամշակման և կահույքի արտադրամասում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման ու մարման դեմ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրդեհի դեմ պայքարում առաջացած «հրդեհի ծխից թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ ժամը 14։30-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Արմեն Մադաթյանը, 33-ամյա Կարեն Մադաթյանը, 15-ամյա Կարեն Գրեյանը, 15-ամյա Հարություն Սաֆարյանը։

Վերջիններս մինչև հիվանդանոց տեղափոխվելը բժշկական օգնություն են ստացել հրդեհի հարևանությամբ բնակվող բնակիչների կողմից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամբողջովին վառվել է 45-ամյա Աշոտ Սարգսյանին պատկանող փայտամշակման և կահույքի արտադրամասը։ Վերջինս աշխատում է «Աշոտ Սարգսյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում