Քարաթափում Կապանում


Քարաթափում Կապանում
Հոկտեմբեր 19 12:54 2017

Հոկտեմբերի 19-ին, ժամը 09:55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 5 խմ):

Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին: