Սասունցի Դավիթ կայարանի գնացքի գծերի վրա ռումբ է տեղադրվա՞ծ. ԱԻՆ-ը ճշտում է մանրամասները


Սասունցի Դավիթ կայարանի գնացքի գծերի վրա ռումբ է տեղադրվա՞ծ. ԱԻՆ-ը ճշտում է մանրամասները
Հոկտեմբեր 19 12:50 2017

Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտ, գնացքի գծերի վրա ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ-ն: Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ լրատվականից, հայտնելով, որ խոսքը վերաբերում է հակագազի նման առարկայի մասին: Միեւնույն ժամանակ կառույցից ասացին, որ տեղեկությունը նախնական է:

ԱԻՆ լրատվականից տեղեկացրեցին, որ ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ եւ փրկարարներ, ինչպես նաեւ սակրավորների խումբը: Ահազանգի հետքերով գնացել են նաեւ շտապօգնության աշխատակիցներ: Մանրամասները ճշտվում են: