Յուրացրել է զորամասին հատկացված ավտոբենզինը և դիզվառելիքը


Յուրացրել է զորամասին հատկացված ավտոբենզինը և դիզվառելիքը
Հոկտեմբեր 19 12:28 2017

N զորամասի հրամանատարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ զորամասի ավտոբենզինը և դիզվառելիքը յուրացնելու համար. այս գործում նրան օժանդակած երկու անձանց ևս մեղադրանք է առաջադրվել:
Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Գրիգորյանը հանդիսանալով N զորամասի տեխնիկական դիվիզիոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, խոշոր չափերի գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքային թերթիկներում, յուրացրել է խոշոր չափերի հասնող՝ 890 000 ՀՀ դրամ արժողությամբ 2300 լիտր ավտոբենզին և 659 200 ՀՀ դրամ արժողությամբ 1920 լիտր դիզվառելիք, որի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 1 549 000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Եվս երկու անձի՝ Հարություն Աղաջանյանին և Կարապետ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ արարքը կատարելուն օժանդակելու համար:
Ալբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարություն Աղաջանյանին և Կարապետ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3-րդ կետով:
Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուր` Փաստինֆո