«Ինչպիսի ողբերգական ճակատագիր»․ Սոլովյովը՝ Լեւոն Հայրապետյանի մասին


«Ինչպիսի ողբերգական ճակատագիր»․ Սոլովյովը՝ Լեւոն Հայրապետյանի մասին
Հոկտեմբեր 19 12:04 2017

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը թվիթերում գրառում է արել բարերար Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ:

«Ինչպիսի ողբերգական ճակատագիր: Հայտնի էր, որ Լևոն Գուրգենովիչը շատ ծանր հիվանդ է: Ինչո՞ւ էր պետք տալ նրան այդչափ ժամկետ»:

Գործարարը տևական ժամանակ տառապում էր քաղցկեղով, և նրա փաստաբանները վերջինիս կալանքը որպես խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացրել։

Հիշեցնենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը կյանքից հեռացել է երեկ ` 68 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությունը կկայանա Մոսկվայում։ Բարերարի վերջին ցանկությունն է եղել հուղարկավորվել ծնողների կողքին:



loading...