Փաստացի նրան սպանել են․ Լեւոն Հայրապետյանի ընտանիքը հրաժարվել է կարճել քրեական գործը


Փաստացի նրան սպանել են․ Լեւոն Հայրապետյանի ընտանիքը հրաժարվել է կարճել քրեական գործը
Հոկտեմբեր 19 11:48 2017

Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Դավիդ Խեչանը, գրում է РИА Новости-ն։

«Նրա հարազատները չեն համաձայնվի կարճել գործը: Մահվան փաստով գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է փաստաբանը:

Վերջինը հիշեցրել է, որ Հայրապետյանը մեղադրվում էր Բաշնեֆթի և Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու համար:

«Եվ ես, և հարազատները հակված ենք, որպեսզի գործը մինչև վերջ ընթանա»,-ասել է փաստաբանը:

Դավիդ Խեչանը ասել է, որ հայկական ավանդույթի համաձայն, Հայրապետյանը կհուղարկավորվի երեք օր անց: Մահացածի մարմինը կհանձնեն հարազատներին:

«Փաստացի նրան սպանել են»,- կարծում է փաստաբանը։ Նա նշել է, որ Հայրապետյանին կալանավորելու և անազատության մեջ պահելու որոշումը անօրինական էր եւ հիշեցրել է, որ Լևոն Հայրապետյանը որևէ հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչել:



loading...