Երեւանում խցանումներ կան. Կարապետյանի հանձնարարականը՝ Գասպարյանին եւ Մարգարյանին


Երեւանում խցանումներ կան. Կարապետյանի հանձնարարականը՝ Գասպարյանին եւ Մարգարյանին
Հոկտեմբեր 19 11:28 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Ճանապարհային երթեւկության ընացքում առաջացող խցանումներին եւ իրավիճակի փոփոխության վերաբերյալ ոլորտի պատասխանատուներին հանձնարարականներ տվեց:

«Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական եւ գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման եւ նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման վերաբերյալ: Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները եւ տարբերվող տույժերը վերացվել են, մշակված նոր վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի մեխանիզմներ»,- ասաց  Կարապետյանը: Ըստ նրա՝ միեւնույն ժամանակ աշխատանքային օրերին Երեւան քաղաքում առկա են խցանումներ, երթեւեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են եւ պահանջում են լուծումներ:

«Մասնավորապես խնդիրներ են առաջանում ուղեւորների նստելու, կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով: Ելնելով վերոգրյալից հանձնարարում եմ Տրանսպորտի, կապ եւ ՏՏ նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին եւ առաջարկում եմ Երեւանի քաղաքապետին երկուամսյա ժամկետում ուսումնասիրել Երեւան քաղաքում խցանումների նվազեցման հիքմերը: Հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկանայատեղիների սահմանափակման, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- հանձնարարեց վարչապետը:

Բացի այդ Կարապետյանը Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին, ինչպես նաեւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղեւորների նստելու, կամ իջնելու, կանգառ կատարելու սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրումների վերանայման հնարավորությունները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Armday.am