Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միջնադարյան և միջազգային չափանիշները (լուսանկարներ)


Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միջնադարյան և միջազգային չափանիշները (լուսանկարներ)
Հոկտեմբեր 19 11:11 2017

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը պարզվում է ընտրովի վերաբերմունք ունի նաև ԲՈՒՀ-ին վերաբերող չափանիշների նկատմամբ...Մեկ տարում նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամից շատ արագ "ձերբազատվելու" պատճառներից մեկը ոչ միայն յուրայիններին Հայաստանի չափանիշներով ահռելի աշխատավարձներ տալն էր,այլև ոչ նպատակային և անտրամաբանական շինարարությունները...Դրանց թվում են 25 միլիոն դրամանոց բուֆետը և 118 միլիոն դրամանոց դահլիճը,որն ըստ պարոն Մինասյանի, վերանորոգվում է,քանի որ չէր համապատասխանում միջազգային նորմերին...Այո՛,ոչ ավել,ոչ պակաս...Պարոն Մինասյանը նույնիսկ սանտիմետրերով չափել էր,թե որքան է կազմել այդ "սանտիմետրամիլիմետրային անհամաչափությունը",որի պատճառով էլ նա "ստիպված" էր այս աշխատանքները կատարել... Զարմանալի է,որ պարոն Մինասյանը,ով ԵՐԿՐՈՐԴ ուսումնական տարին է ղեկավարում ԲՈՒՀ-ը, տեղյակ չէ,որ ԲՈՒՀ-ի շենքն ընդհանրապես չի համապատասխանում Եվրոպայում և ԱՄՆ-ում ԲՈՒՀ-երի համար նախատեսված ոչ մի չափանիշի,քանի որ այն ի սկզբանե կառուցվել է որպես դպրոցի շենք...Եթե ռեկտոր Մինասյանը այդքան շատ էր մտածում ԲՈՒՀ-ի աշխատակիցների և ուսանողների հարմարությունների մասին,ապա ոչ թե պետք է քարուքանդ աներ բավական լավ վիճակում գտնվող համալսարանի դահլիճը,որն ավելի մոտ էր միջազգային նորմերին,այլ ուշադրություն պետք է դարձներ շատ լսարանների,որոնք ավելի շատ հիշեցնում են անլուսամուտ բանտախցեր,նույն ուսանողների և դասախոսների կողմից օգտագործվող կահույքին և հենց նույն ռեկտոր Մինասյանի կողմից ընդամենը մեկ տարի առաջ "վերանորոգված" զուգարաններին...Այս վերջինի վերաբերյալ մի ծիծաղելի պատմություն կա...Համալսարանի որոշ աշխատակիցներ պարոն Մինասյանին գովերգող իրենց նամակում,որի հասցեատերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր,նկարագրել էին,թե ինչ զուգարաններ է կառուցել ռեկտոր Մինասյանը դասախոսների և ուսանողների համար...Դա ռեկտոր Մինասյանի առաջին "ձեռքբերումն" էր համալսարանում...Միջազգային չափանիշների մասին բարձրաձայնող ռեկտորն ընդամենը մեկ տարի առաջ իր կողմից վերանորոգված զուգարանները,ինչպես ասում է ժողովուրդը՝"թուրքական արտաքնոցների" պես է արել,ասինքն՝պպզովի...Սակայն, չգիտես ինչու, ռեկտոր Մինասյանն այդ ժամանակ բացարձակ չմտածեց,որ այդ իր քայլով մեզ տանում է միջնադար...Չմտածե՞ց,որ մենք ապրում ենք 21-րդ դարում և կարելի է տեղադրել զուգարանակոնքեր... Նույնն էլ անլուսամուտ լսարանները և սարսափելի հին կահույքը..."Հին" գրքեր ոչնչացնելը նրա մոտ ավելի լավ է ստացվում,քան հին կահույքից ձերբազատվելը..."Հին" գրքերը հանձնելով կարելի է գումար աշխատել,իսկ հին կահույքը ոչ ոք չի գնի...Դրանց խնդիրն անտեսվում է...21-րդ դարում մարդկանց "պպզեցնելը" համապատասխանու՞մ է միջազգային նորմերին...
Ծանոթ լինելով պարոն Մինասյանի գործելաոճին համոզված եմ,որ իմ բարձրաձայնած հարցերի վերաբերյալ կրկին կփորձի մեղադրել նախկին ղեկավարությանը՝ մոռանալով, որ ոտքերը վերմակին համապատասխան պետք է երկարացնել...Սակայն նշեմ,որ նշանակվելով ռեկտոր պարոն Մինասյանը կարող էր իմ կողմից բարձրաձայնված խնդիրների լուծումով զբաղվել,այլ ոչ թե ԲՈՒՀ-ին բացարձակ ոչ անհրաժեշտ դահլիճի և բուֆետի վերանորոգումները կազմակերպել...
Պարոն Մինասյանը մանր-մունր բաներով չի սիրում իրեն ծանրաբեռնել...Նա զբաղված է աշխարհի ամենաթանկ դահլիճի շինարարությամբ...118 միլիոն դրամով՝մոտ 250 հազար ԱՄՆ դոլլարով Գյումրիի կենտրոնում կարելի է 3-4 բավական շքեղ երկհարկանի նորակառուց առանձնատներ գնել...Իսկ ՇՊՀ-ի ռեկտորը մի դահլիճ է վերանորոգում...Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ...Սա կոռուպցիոն ռիսկ չէ...Սա թալան է...
Իր "միամիտ" կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ռեկտոր Մինասյանը հայտնեց, որ բարձրացված աղմուկի պատճառով ԲՈՒՀ-ի իմիջին մեծ վնաս է հասցվել...Հետաքրքիր է,ի՞սկ պարոն Մինասյանը ընդհանրապես գիտի,թե նա ինչ ռեյտինգ ունի շիրակցիների մոտ և ընդհանրապես Գյումրիում...
Պարոն Մինասյանը հպարտորեն ասաց (առանց լուրջ համեմատական վերլուծություն կատարելու),որ իր շնորհիվ ավելացել է ԲՈՒՀ ընդունվողների քանակը...Այո, ավելացել է, բայց ՈՐԱԿԻ հաշվին...Քանի որ հենց նրա ընդունելության արդյունքում եմ ծանոթացել մի երևույթի հետ,որին չէի առնչվել 13 տարի դասավանդելու տարիների ընթացքում...Առաջին անգամ եմ տեսել առկա առաջին կուրսի ուսանողների,որոնք ընդհանրապես չեն գալիս դասի,կամ առնչվել եմ առաջին կուրսի ուսանողների հետ,որոնց մեջ կային անտառաճանաչներ (անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ նաև նրանց ով լինելը)...Կնախընտրեի,որ ուսանողների թիվը քիչ լիներ,բայց որակյալ...»։