Վարդենիսի բնակիչները դժգոհում են Սոթքի ոսկու հանքի շահագործումից. «Ժողովուրդ»


Վարդենիսի բնակիչները դժգոհում են Սոթքի ոսկու հանքի շահագործումից. 
«Ժողովուրդ»
Հոկտեմբեր 19 08:34 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդենիսի բնակիչները դժգոհում են Սոթքի ոսկու հանքի շահագործումից՝ պնդելով, որ այն վնասում է հարակից համայնքների բնակիչների առողջությանը: Նրանց խոսքերով, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հանքը շահագործում է բաց, հաճախակի պայթեցումներ անում, եւ արդյունքում մարդու առողջությանը վնասակար արտանետումներ են լինում: Բնակիչների մտահոգությունները կիսում են նաեւ բնապահպանները. Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Պայթեցումները` ցնցման, վիբրացիայի հետ մեկտեղ, փոշի են առաջացնում, որն օդ է բարձրանում եւ տարածվում: Դրա մեջ կան նաեւ հենց այն ծանր մետաղները, որոնք հիվանդություններ են առաջացնում: Գրականության մեջ կա նշված այդ մասին: Սոթքի ոսկու հանքավայրի դեպքում նույնն է»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերություն, սակայն այդպես էլ պատասխան չստացանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում